Ամերիկյան Eagles ռոք խումբը դադարեցրել է իր գործունեությունը: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտնել է խմբի հիմնադիր Դոն Հենլին:
«Կարծում եմ՝ դուք մեզ այլևս չեք տեսնի միասին ելույթ ունենալիս: Սա վերջինն է, և սա արժանավայել հրաժեշտ էր»: Խմբի պատմության մեջ վերջին ելույթը դարձավ փետրվարի 15-ին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երաժիշտ Ջեքսոն Բրաունի հետ համատեղ ելույթը:
Ինչպես հայտարարել է Հենլին, խմբի լուծարման մասին որոշումը կայացվել է խմբի կիթառահար և երգիչ Գլեն Ֆրեյի մահվանից հետո:




































