Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի տարածքում գտնվում են թուրքական զինված ուժեր։
Լավրովը թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի գործողությունները որակել է որպես «սողոսկող բռնակցում» և հայտարարել է, որ Ռուսաստանը պնդելու է, որ ՄԱԿ-ը քրդերին կանչի սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող խաղաղության բանակցություններին՝ չնայած Թուրքիայի հակառակ դիրքորոշմանը։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը Սիրիայում իր գործողություններն ԱՄՆ-ի հետ համակարգելու է այնպես, որ վերադարձվի Ռաքքա քաղաքը։









































