Սոցկայքերում հանրաճանաչություն է ձեռք բերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրերի լուսանկարը: Լուսանկարն արվել է Սպիտակ տանը տոնական ընթրիքի ժամանակ:
Լուսանկարում Մալիա Օբաման վեր բարձարցրած բութ է ցույց տալիս քրոջը` Սաշային, մինչ վերջինս զրուցում է դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ: Նշվում է, որ Սաշա Օբաման դերասանի վաղեմի երկրպագուն է, և շատ էր ցանկանում ծանոթանալ նրա հետ:
Օգտատերերը լուսանկարն են անվանել «անհավանական լավ» և քրոջ իսկական աջակցության մասին վկայող:









































