ԵՄ-ն պատրաստվում է Թուրքիայի տարածքից արագացված կերպով մեծ քանակությամբ սիրիացի փախստականներ ընդունելուն: Նախագիծը ենթադրվում է համաձայնեցնել ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի սկզբին: Այդ մասին հաղորդում է Welt am Sonntag պարբերականը:
Պարբերականի տվյալներով` արդեն մարտ 14-ին ԵՄ 28 երկրների փորձագետների խումբ կշարունակի փախստականների արագացված անհատականացման ընթացակարգի աշխատանքները: Գլխավոր խնդիրն է պարզել, որ Եվրոպա տեղափոխման համար ընտրված փախստականներից վտանգ չկա:
Համաձայն նախագծի` այս առումով ընդլայնված պետք է լինի Թուրքիայի իշխանությունների դերը:
Նշենք, որ Թուրքիայի տարածքում ներկա դրությամբ գտնվում են 2.5 մլն փախստականներ:











































