Եգիպտոսում դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել տղամարդուն, ով հեռուստաշոուում հայտարարել է, որ եգիպտացի կանանց մոտ մեկ երրորդը դավաճանում է իրենց տղամարդկանց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թայմուր էլ-Սոբկին ձերբակալվել է անցյալ ամիս՝ եգիպտացի կանանց զրպարտելու և նրանց պատվին վնաս հասցնելու մեղադրանքով:
Նա հայտարարել է, որ ամուսնական անհավատարմության հատկապես հակված են Վերին Եգիպտոսից կանայք: Նրա խոսքով՝ դրա պատճառը եգիպտացի տղամարդկանց շրջանում տարածված սեռական անկարողությունն է, ինչպես նաև պայմանագրային ամուսնությունները:











































