Հունվարին հայտնի է դարձել, որ երգչուհի Մայլի Սայրուսը կխաղա Վուդի Ալենի նոր ֆիլմում: Օրերս պապարացիներին հաջողվել է նրան լուսանկարել նկարահանման հրապարակում: Մայլիի համար սա Ալենի հետ առաջին համագործակցությունն է:
Ինչպես միշտ, ֆիլմի սյուժեն և անվանումը դեռ գաղտնիք են: Հայտնի է միայն, որ Վուդի Ալենի նոր ֆիլմը կլինի ոչ ստանդարտ, այն կլինի 30 րոպեանոց 6 սերիայից բաղկացած հեռուստաշոու:













































