Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Բավարիա» – «Վերդեր» առաջիկա խաղին, որը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 21:30-ին:
«Ես սպասում եմ «Վերդեր»-ի գերազանց խաղին: Նրանք ամեն ինչ անելու են հաջողության հասնելու համար:
Կարծում եմ՝ այս պահին «երաժիշտներ»-ն իրենց լավագույն մարզավիճակում են: Մենք պետք է զգույշ գործենք»,- ասել է Գվարդիոլան:
Նշենք, որ այսօր բրեմենյան թիմին չի կարողանա օգնել Կլաուդիո Պիսարոն:







































