Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան, ով գոլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Սասուլո»-ի դեմ խաղում, նշել է, որ մրցաշրջանի վերջնամասում կայանալիք խաղերից յուրաքանչյուրը շատ բարդ է:
Հարձակվողը նաև կարծիք է հայտնել, որ իր թիմը կարող է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել՝ երկրորդ դիմակայության ժամանակ առավելության հասնելով Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ:
«Այժմ բոլոր խաղերն էլ բարդ են: Մինչև մրցաշրջանի ավարտը 9 խաղ է մնում, և մենք պետք է հաղթենք ցանկացած գնով: Ինչ վերաբերում է «Բավարիա»-ին, ապա կյանքում անհնարին ոչինչ չկա: Ֆուտբոլում նույնպես»,- Tmw-ը մեջբերում է Դիբալայի խոսքերը:








































