«Արմավիա» ընկերության իրականացրած չվերթների դադարեցումից հետո դաշտն ազատ է, և «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը փորձում է ավելացնել չվերթների քանակն ու նոր ուղղությունները: Այս մասին ասվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության այսօր կազմակերպած ասուլիսի ժամանակ:
Հունիսից «Ֆլայ Դուբայ» ընկերությունը կավելացնի չվերթները, «Լոտ» ընկերությունը կվերսկսի Երեվան-Վարշավա ուղղությունը, «Միդլ իսթ» ընկերությունը կսկսի Երեվան-Բեյրութ, «Տրանս-Աէրո»-ն` «Զվարթնոց»-«Վնուկովա» ամենօրյա չվերթները: «Էյր Արաբիան» «Երեվան-Շարժա» ուղղությամբ թռիչքներ կիրականացնի օգոստոսից: