Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այդ մասին հայտնում է AS-ը:
Բայց լեհ հարձակվողը նաև ուսումնասիրում է մյունխենցիների հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորությունը: Լևանդովսկին ցանկանում է աշխատել Կարլո Անչելոտիի հետ, ով գլխավորելու է «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի հարձակվողը «Ռեալ»-ի կողմից դիտարկվում է որպես Քրիշտիանու Ռոնալդուի փոխարինող:









































