Գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդար է համարում Թուրքիային 6 միլիարդ եվրո հատկացնելը փախստականների հետ աշխատանքներ տանելու համար:
«Թուրքիան, ունենալով մոտ 70 միլիոն բնակչություն, Սիրիայից ընդունել է 2.7 միլիոն փախստականի, ինչպես նաև շատ իրաքցիների ու աֆղանների։ Եթե մենք՝ 500 միլիոն եվրոպացիներս, առաջիկա տարիներին փախստականների հարցով Թուրքիային աջակցենք 6 միլիարդ եվրոյով, ապա դա կլինի շահերի արդար հավասարակշռություն»։
Մերկելի խոսքերով՝ մարտի 7-ի գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ներկայացրել է առաջարկներ, որոնք առնչվում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի գործողություններով ու մի շարք այլ միջոցներով նվազեցնել ապօրինի ներգաղթյալների թիվը։









































