ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Ռոնալդուն, ով «Ռոմա»-ի հետ պատասխան խաղում (2:0) դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, ստացել է ձայների 56 տոկոսը։ Երկրորդ տեղում ձայների 34 տոկոսով ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն էր։ Նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Չելսի»-ի հետ պատասխան խաղում։
Առաջին եռյակը եզրափակել է «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկը։ «Բենֆիկա»-ի դարպասը գրաված հարձակվողի օգտին է ձայների 6 տոկոսը։









































