Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի տնտեսության դիվերսֆիկացման խնդրին:
«Իրականում մենք արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Սակայն ներկայում, երբ նավթի գները շատ ցածր մակարդակի վրա են, դա մեզ համար դարձել է հիմնական առաջնահերթություն։
Մենք հասել ենք նավթից ու գազից կախվածության նվազեցմանը։ Ներկայումս նավթն ու գազը կազմում են մեր ՀՆԱ-ի միայն 30 տոկոսը։ Սակայն մեր նպատակը զարգացման այնպիսի մոդելի ստեղծումն է, որը կախված չի լինի նավթի գներից։ Այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։









































