Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը Բաքվում ընթացող Գլոբալ 4-րդ ֆորումում հայտարարել է, որ Եվրոպան Կասպյան տարածաշրջանը դիտարկում է որպես իր շուկա էներգակիրների մատակարարման նոր աղբյուր:
«Ադրբեջանի գազի պաշարները կազմում են 2.5 տրիլիոն խորանարդ մետր։ Հարավային գազային միջանցքը, որի հեղինակն Ադրբեջանն է, շատ խոշոր նախագիծ է։ Հարավային գազային միջանցքն անցնելու է Վրաստանի, Թուրքիայի, Ալբանիայի և այլ երկրների տարածքներով՝ լեռներով ու ծովով, և հասնելու է Իտալիա։
Ապագայում դրանով կարող են իրենց գազը Եվրոպա հասցնել Թուրքմենստանը, Իրանը և Իրաքը։ Դրա համար էլ նախագիծը վիթխարի նշանակություն ունի Եվրոպայի համար։ «Հարավային գազային միջանցք» նախագիծը կդառնա էներգետիկ նոր աղբյուր Եվրոպայի համար»։







































