Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Տոտենհեմ»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը գովեստի խոսքեր է հասցեագրել իր սաներին:
««Բորուսիա»-ն վստահ էր խաղում և ազատ տարածություն չէր տրամադրում մրցակցին: Թույլ չէինք տալիս, որ «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստները տեղափոխվեն մեր կիսադաշտ: Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից:
«Բորուսիա»-ի կազմում շատ ջանասեր ֆուտբոլիստներ են խաղում: Արդյունքում մենք կարողացանք վստահ հաղթանակ տանել: Անկասկած, պատասխան խաղում նույնպես ջանք չենք խնայելու: Մեզ դարձյալ բարդ մրցակցություն է սպասվում»,- BTSport-ը մեջբերում է Տուխելի խոսքերը:





































