Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ Թբիլիսի է ժամանելու Ռուսաստանի տրանսպորտի նախարարության՝ քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի տնօրեն Սվետլանա Պետրովան՝ քննարկելու համար Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիաչվերթերի հաճախականության մեծացման հարցը։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Գուրամ Ջալագոնիան։ Նա ընդգծել է, որ իրենք քննարկելու են թռիչքների հաճախականության մեծացման հարցը։
Ներկայումս վրացական ավիափոխադրողները չվերթեր են իրականացնում Ռուսաստանի 7 քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Եկատերինբուրգ, Սոչի, Մինվոդի, Ռոստով։ Ռուսական ավիափոխադրողներն իրենց հերթին չվերթեր են իրականացնում դեպի Թբիլիսի, Բաթում և Քութայիսի։









































