Կարճաժամկետ հեռանկարում Իրանը կարող է մինչև տարեկան 10 մլրդ դոլար մեծացնել էլեկտրաէներգիայի արտահանումից ստացվող եկամուտները։ Այս մասին ասել է Iran Electrical Industry of Syndicate ընկերության ղեկավար Ալիռեզա Կոլահին՝ փոխանցում է SHANA գործակալությունը։
Նրա խոսքով՝ վերջին հաշվով Իրանը կարող է դուրս գալ էլեկտրաէներգիայի արտահանումից տարեկան 30 մլրդ դոլարի եկամտային մակարդակ։
Կոլահին նաև կոչ է արել Իրանի էլեկտրաէներգետիկ ոլորտում անել 150 տրիլիոն ռիալի (5 մլրդ դոլար) ներդրումներ։











































