Ամերիկացի գիտնականները նոր մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս հիվանդին երիկամ փոխպատվաստել ողջ դոնորից. նախկինում նման վիրահատությունը անհնար էր անհամատեղելիության պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:
Նոր մեթոդը, որը մշակվել է Ջոն Հոփքինսի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտնականների խմբի կողմից՝ պրոֆեսոր Դորի Սեգևի գլխավորությամբ, թույլ է տալիս երիկամ փոխպատվաստել շատ զգայուն իմունային համակարգով հիվանդին, ում համար ծայրահեղ դժվար կամ նույնիսկ անհնար է դոնոր ընտրել: Պրոցեդուրան կայանում է նրանում, որ մարդու արյան միջից ամբողջովին հեռացվում են դոնորային օրգանը վանող հակամարմինները:
«Դեսենսիբիլիզացիա» անվանումը ստացած պրոցեդուրան արժե 30 հազար դոլար, իսկ վիրահատական ծախսերի հետ միասին՝ 100 հազար դոլար: Սակայն երկարաժամկետ հեռանկարով նոր մեթոդը կոչված է ոչ միայն կյանքեր փրկել, այլ նաև միջոցներ տնտեսել, քանի որ դիալիզի կանոնավոր կուրսը ԱՄՆ-ում տարեկան արժե 70 հազար դոլար:











































