ԱՄՆ նախագահական ընտրարշավի նախկին մասնակից, սևամորթ նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը, ով վերջերս էր հայտարարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հեռանալու մասին, մտադիր է պաշտոնապես աջակցել իր հանրապետական մրցակից, միլիարդատեր Դոնալդ Թրամփին՝ փոխանցում է The Washington Post-ը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ համապատասխան հայտարարությունը Կարսոնը պատրաստվում է անել արդեն մարտի 11-ին Փալմ-Բիչում (Ֆլորիդա) մամլո ասուլիսի ընթացքում։
Թերթը հստակեցնում է, որ նյարդավիրաբույժը մասնավոր հանդիպում է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում միլիարդատիրոջն ասել է, որ պատրաստվում է աջակցել նրան։











































