«Նոր Հայաստանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով որոշումը պարզ կդառնա վաղն առավոտյան։ Վերաքննիչ դատարանում մոտ երկու ժամ տևած դատական նիստի ընթացքում Գևորգ Սաֆարյանը և նրա պաշտպանը փորձել են հիմնավորել, որ ակտիվիստին կալանքի տակ պահելն ապօրինի է։
Այսօրվա դատական նիստին չի մասնակցել ոչ քննիչը, ոչ էլ գործով դատախազը։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեկ անգամ ևս պնդել է, որ Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելն ապօրինի է։










































