Հայաստանում գազն ու էլեկտրաէներգիան կթանկանան մինչև հուլիսի 10-ը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, քաղաքացիների համար գազի գինը կբարձրանա 24 դրամով, էլեկտրաէներգիայինը` 8 դրամով:
Մեկ խորանարդ մետր գազի դիմաց, մասնավորապես, քաղաքացիները ներկայիս 132 դրամի (մոտ 0.32 դոլար) փոխարեն կվճարեն 156 դրամ: