Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կմեկնի Բաքու, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները`հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:
Թուրք դեսպանը նշել է, որ դեռևս չի կարող ասել, մինչ այդ արդյո՞ք կկայանա Էրդողանի հետաձգված այցը Բաքու, թե ոչ:
ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովը Բաքվում տեղի կունենա այս տարվա ապրիլի 25-27-ը:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստին մասնակցելու համար Էրդողանը պետք է Բաքու այցելեր փետրվարի 18-ին, սակայն, այն հետաձգվել էր փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով:







































