Հունաստանում այսօր առավոտվա դրությամբ գտնվում է 41 հազար 973 փախստական։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցերով համակարգման կենտրոնում։
Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 3-ին, երբ գործել է համակարգման կենտրոնը, Հունաստանում եղել են 32 հազար փախստական և ներգաղթյալ։ Փետրվարի վերջին միգրացիայի «բալկանյան երթուղու» փակումից հետո Հունաստանում արագորեն աճում է փախստականների թիվը, ովքեր ըստ էության արգելափակվել են երկրում։
Վերջին մեկ օրում Թուրքիայի ափից հունական կղզիներ են ժամանել 2373 մարդ։









































