Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Փորձագետների խորհրդին խնդրել է ընտրել իր իրավահաջորդ «հեղափոխականին», որը կփոխարինի իրեն, երբ կգա դրա ժամանակը։
Ալի Խամենեին ներկայումս 76 տարեկան է։ Իրանի Փորձագետների խորհուրդը պետական հատուկ մարմին է, որն իրավասու է արտակարգ դեպքերում իր կազմից ընտրել երկրի գերագույն առաջնորդին։
Փորձագետների խորհրդի կազմում ներկայումս կա 88 աստվածաբան, որոնք տիրապետում են իսլամական իրավունքի գիտելիքներին։ Նրանց լիազորությունների ժամկետը 8 տարի է։









































