Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում $180/հազ.խմ արժեքով իրանական գազից

Հայաստանը իրանական գազը ներմուծում է մոտ 180 դոլար/1000 խորանարդ մետր արժեքով` համաձայն Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած պաշտոնական տվյալների: Այս տարվա առաջին եռամսյակում ներմուծվել է մոտ 134 մլն խորանարդ մետր գազ` մոտ 24 մլն դոլար ընդհանուր արժեքով: Ներմուծված յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց Հայաստանը Իրան է արտահանում 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

ՊԵԿ-ի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ իրանական գազի արժեքը չի փոխվել գազի ներմուծման հենց առաջին տարվանից` 2009-ից սկսած: Մինչդեռ Ռուսաստանից ներմուծվող գազի գինը աճել է` սկսած 2011 թվականից: Պաշտոնապես հայտարարվում էր, որ ռուսական գազը 2010-2012թթ. չի փոխվել և կազմել է 180 դոլար` 1000 խմ-ի դիմաց: Սակայն, ինչպես ցույց են տալիս ՊԵԿ-ի տվյալները, 2010-ի 180 դոլար/1000 խմ-ի փոխարեն 2011-ին ռուսական գազի 1000 խմ-ի արժեքը կազմել է 200 դոլար, 2012-ին` 220 դոլար, իսկ 2013-ի առաջին եռամսյակում` 250 դոլար:

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտում նշված է` այս տարվա ապրիլի 1-ից ռուսական գազը սահմանի վրա ձեռք է բերվում 270 դոլար/1000 խմ գնով: Ավելի ուշ նույն բանը հայտարարեց նաև ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Էներգետիկայի նախարարը, սակայն, շարունակում է պնդել, թե մինչև այժմ մենք ռուսական գազը ձեռք ենք բերում 180 դոլար/1000 խմ գնով, և որ բանակցությունները դեռ շարունակվում են:

Ինչևէ, փաստերը ցույց են տալիս, որ նախարարի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին` նրա այն հայտարարությունը, թե իրանական գազը ավելի թանկ է, ևս կասկածի տեղիք է տալիս: Իրանը, այո՛, Թուրքիային գազը վաճառում է 335 դոլար/1000 խմ գնով, բայց, ինչպես նշվեց վերևում, Հայաստանին վաճառվող գազը, որի դիմաց մենք էլեկտրաէներգիա ենք մատակարարում Իրանին, շատ ավելի էժան արժեք ունի: Ընդ որում` Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները թույլ են տալիս ամբողջությամբ բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը:

Այսպես, 2012թ. Հայաստան է ներմուծվել մոտ 2 մլրդ 400 մլն խորանարդ մետր գազ, որից 1 մլրդ 910 մլն-ը` Ռուսաստանից, իսկ 490 մլն-ը` Իրանից: Մինչդեռ Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունը տարեկան 2.3-2.4 մլրդ խորանարդ մետր է : Երեկ երեկոյան դա, վերջապես, խոստովանեց նաև նույն Արմեն Մովսիսյանը: Եվ սա այն դեպքում, երբ Իրանից ներմուծվող գազի ծավալները շարունակում են շատ փոքր մնալ. դրանք միշտ տատանվել են տարեկան 400-500 մլն խորանարդ մետր միջակայքում:
Ի դեպ, Իրանը միշտ չէ, որ Թուրքիային 335 դոլարով է գազը վաճառել: Դեռևս անցած տարի Թուրքիան Իրանից գազը գնում էր 505 դոլար/1000 խմ գնով: Իսկ Պակիստանի հետ կառուցվող նոր գազամուղով Իրանը գազը վաճառելու նախնական գին է հայտարարել 380 դոլար/1000 խմ-ը: Այնպես որ, բանակցելու հնարավորություն Իրանի հետ հաստատ կա, քանի որ վերջինս տարբեր երկրների տարբեր գներով է գազ վաճառում: Մինչդեռ հայկական կողմը, առանց գազի ծավալներն ավելացնելու համար իրանական կողմի հետ բանակցություններ սկսելու ցանկության մասին հայտնելու, միանգամից հայտարարում է, թե իրանական լրացուցիչ գազը շատ թանկ կլինի: Հետաքրքիր է, որ ռուսական կողմի հետ մերոնք պատրաստ են բանակցել ամիսներ ու տարիներ, մինչդեռ Իրանի հետ անգամ սեղան նստելու ցանկություն չունեն: Նշենք, որ ժամանակին Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը հանձնվեց «ՀայՌուսգազարդին», և այժմ սա լրացուցիչ դժվարություն է ռուսական գազից հրաժարվելու ճանապարհին:

Հ. Գ. ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը երեկ շատ տարօրինակ հայտարարություն արեց. նա ասաց, որ ՀԾԿՀ-ն «ՀայՌուսգազարդի» հայտը քննարկելիս որպես «սահմանի վրա» գազի գին ընդունվելու է ոչ թե 270 դոլար/հազ. խմ գինը, այլ 189 դոլար/հազ. խմ գինը, քանի որ կառավարությունը մտադրություն էր հայտնել 30 տոկոսով սուբսիդավորել հենց «սահմանի գինը»: Այսինքն` ստացվում է, որ «սահմանի գինը» թանկանալու է շատ աննշան չափով` 9 դոլարով (5%-ով): Եվ, ըստ Գ. Բաղրամյանի, իրենք հիմնավոր են համարել գազի 156 դրամ/խմ գինը` գործող 132 դրամ/խմ-ի դիմաց (մոտ 20% թանկացում): Հարց է առաջանում` եթե սահմանի գինը աննշան է բարձրանալու, իսկ որպես սպառման գնի բարձրացման հիմք միշտ նշվել է սահմանի գնի բարձրացումը, ապա ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն հիմնավոր համարել մոտ 20 տոկոս ավելի թանկ գինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում