«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ դիմակայության մասին:
«Մեզ դիտարժան խաղ է սպասվում: Դա միակ բանն է, որ այժմ նշանակություն ունի: Հուսով եմ՝ «Յունայթեդ»-ի դեմ խաղը «Լիվերպուլ»-ում իմ կարիերայի ամենանշանակալի երևույթը կդառնա:
Ֆուտբոլում չկան թշնամիներ. հավատում եմ մրցակցությանը: Լուի Վան Գալի հետ խնդիրներ չունենք, սակայն չեմ ցանկանում պարտվել նրան: Լուին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































