Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում սեփական մշակման հրթիռների ուսումնական թռիչքները չեն հակասում Թեհրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի դրույթներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեին Ջաբեր Անսարին:
«Իրանի հրթիռային ծրագիրն ու վերջին շրջանում զորավարժությունների ժամանակ իրականացված փորձարկումները չեն հակասում «վեցյակի» հետ համաձայնագրին», ասել է նա։
Սրանից առաջ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Կիրբին մտահոգություն է հայտնել Թեհրանի գործողությունների կապակցությամբ՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ պատասխան բոլոր միջոցները։









































