IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը խոստովանել է, որ հագուստ է գնում second-hand-ից՝ գրում է շվեդական Dagens Industri թերթը։ Այդ հայտարարությունը միլիարդատերն արել է շվեդական TV4 հեռուստաալիքի համար վավերագրական ֆիլմի համար հարցազրույցի ընթացքում։
Կամպրադը, ով 10 տարի առաջ ընդգրկված է եղել աշխարհի ամենահարուստ մադկանց հնգյակում, պատմել է, որ օգտագործված հագուստի շուկաները նախընտրում է բուտիկներից։ Այդ կերպ նա ցանկանում է լավ օրինակ ցույց տալ։
Նա նշել է, որ նման պրակտիկան լայնորեն տարածված է իր հայրենի Սմոլանդ նահանգում։





































