Ուկրաինան և Թուրքիան համատեղ կզարգացնեն ծովային արդյունաբերությունը` Սև ծովում անվտանգությունն ուժեղացնելու և պաշտպանելու համար, որը կդառնա երկու երկրների համագործակցության գլխավոր ասպեկտը, հայտնում է gazeta.ru-ն:
Այդ մասին հայտարարել է «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի արտաքին տնտեսական հարաբերությունների գծով տնօրեն Դենիս Գուրակը Turkey Defence Week 2015-ի ժամանակ: Նրա խոսքերով` կոնցեռնն այդ նպատակով պլանավորում է ներգրավել արտասահմանյան ներդրումներ:




































