Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ընդունում Ղրիմի բռնակցումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ես նախագահ Պորոշենկոյին ասացի, որ Թուրքիան միշտ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ՝ Ղրիմը: Թուրքիան չի ճանաչել Ղրիմի անօրինակն բռնակցումը, և չի ճանաչի: Ռուսաստանն արհարարհել է միջազգային իրավունքը Ղրիմի հարցում: ՌԴ-ն հայտարարում է, որ Սիրիա է մտել նրա կառավարության հրավերով: Հետաքրքիր է, ու՞մ հրավերով է նա մտել Ուկրաինա: Նրանք մտածում են, որ եթե ուժեղ են, ուրեմն ճիշտ են: Սակայն, այդ մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքերով՝ Պորոշենկոյի հետ բանակցությունների ընթացքում գլխավոր թեմաներից մեկը դարձել է Ղրիմի թաթարների խնդիրը, որի հարցում Անկարան և Կիևը տարաձայնություն չունեն:
«Մենք հավատում ենք, որ Ուկրաինայի արևելքում խնդիրները կլուծվեն միայն դիվանագիտական և խաղաղ ճանապարհով: Մենք աջակցում ենք Մինսկի գործընթացին: Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում դադարեցնել կրակը, կրակի գծից տանել ծանր սպառազինությունը և Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունը հանձնել Ուկրաինային»,- հավելել է Էրդողանը:









































