Saturday, 08 06 2024
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»

ԲՀԿ-ական պատգամավորը տեղեկատվություն ունի «ՀայՌուսգազարդ»-ի ծախսերի կառուցվածքի մասին

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի տեղեկություններով, գազի նոր սակագինը կլինի 156 դրամ:

Բնակչությանը մատակարարվող մեկ խորանարդ մետր գազի սակագինն այսօր 132 դրամ է:

«ՀայՌուսգազարդ»-ը ընկերությունը, հիշեցնենք, սակագնի վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Ազգային ժողովում գազի սակագնի շուրջ այսօր անցկացվող լսումներից առաջ Մելքումյանն ասել է, թե կփորձի լսումների ընթացքում պարզել, թե հնարավոր է 156 դրամից նվազեցնել սակագինը. – «Ես ունեմ նաև տեղեկատվություն «ՀայՌուսգազարդ»-ի ծախսերի կառուցվածքի մասին` օգտակար առաքման ծավալ, մաշվածություն, աշխատողների աշխատավարձ, քանի աշխատող կա, այլ ծախսեր, շահութաբերություն, և ես այդտեղ ռեզերվներ եմ տեսնում»:

Կառավարությունը, հիշեցնենք, խոստացել է 30 տոկոսով սուբսիդավորել գազի գինը Հայաստանի սահմանին: Դրան դեմ է «Ժառանգության» ներկայացուցիչ Թևան Պողոսյանը. – «Դա դառնում է, որ մեր հարկերի հաշվին ինքներս մեզ շնորհակալություն ենք ասելու: Դրա համար, երևի, պետք է անպայման դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերվի: Հատկապես, օրինակ, այն գործարանները, որոնք բիզնես են և եկամուտ են բերում, դրանց ընդհանրապես ոչ մի արտոնություն պիտի չտրվի»:

Նրա խոսքով` հարկավոր է դասել քաղել այս իրավիճակից և լուծել էներգետիկ անվտանգության խնդիրը, օրինակ` զարգացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրները. – «Թող մեզ արտոնություններ չանեն: Դա մեր ունակությունը կբարձրացնի, և մենք իսկապես ինքներս կորոշենք մեր ցանկացած խնդիրը: Մեր տեղն էլ իմանանք, մեր գինն էլ գիտակցենք` ինչ ենք մենք ներկայացնում ուրիշների համար»:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գազի գինը բարձրացնում է Ռուսաստանի Դաշնությունը, և դա արդեն քննարկման ենթակա հարց չէ` հավելելով. – «Այսօր ստեղծված վիճակից ուղիներ ենք փնտրելու: Պետք է քննարկենք այդ հարցերը. ո՞ւմ սուբսիդավորել, ինչքա՞ն սուբսիդավորել, որտեղի՞ց սուբսիդավորել, ինչո՞ւ սուբսիդավորել»:

Գազի սակագնի բարձրացման մասին իր տեսակետն արտահայտեց պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ). – «Դա ավելի շատ վերաբերում է այն գնին, թե ինչ է վճարում հայ ժողովուրդը Ռուսաստանի շնորհավորանքին: Չկայացած ընտրությունների, չընտրված իշխանությունների գինը վճարում է ամբողջ ժողովուրդը: Իրենց այս վարքագծով վտանգված է մեր ազգային պետականությունը»:

Խորհրդարանական լսումներից Սարգսյանը որևէ սպասում չունի. – «Կարծում եմ, սա հերթական քննարկում է` ժողովրդավարության հերթական շղարշ ստեղծելու համար, Ազգային ժողովի աշխատանքը ճիշտ կազմակերպելու տրամադրություններ, տպավորություն ստեղծելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում