Հյուսթոնի համալսարանի, Բեյլորի բժշկական քոլեջի և Տեխասի համալսարանի մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական մինչև 4 անգամ գետնընկույզի կարագ ուտել: Գիտնականների խոսքերով` դա պաշտպանում է ճարպակալումից, հաղորդում է Zee News-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով գետնընկույզ կամ դրա կարագն ուտող դեռահասների մարմնի զանգվածը 24 շաբաթ անց նվազել է` ի տարբերություն այն հազվադեպ օգտագործողների: Այսպես, գիտնականները դպրոցականներին խորհուրդ են տալիս անառողջ սնունդը փոխարինել առողջ գետնընկույզի կարագով:











































