Saturday, 08 06 2024
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»

Կառավարությունն ամբողջությամբ ձախողել է իր նախորդ ծրագիրը. ինչ կլինի նորի հետ

Այսօր Ազգային ժողովում 76 կողմ և 41 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության 2013-2017 թվականների գործունեության ծրագիրը:  Այսօր ճիշտ ժամանակն է հանրագումարի բերել այն բոլոր աշխատանքները, որ կատարվել է կառավարության կողմից 2008թ. ընդունված ծրագրի կատարման ուղղությամբ:

Եվ այսպես, 2008թ. հաստատված կառավարության ծրագրում 5 գերակայություն էր նշված` 1. Ազգային անվտանգության և ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովում, 2. Արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման և մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձևավորում և կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորում, 3. Կրթության և գիտության զարգացում, 4. Տարածքային համաչափ զարգացում, 5. Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածություն: Ի՞նչ է արվել այս կետերի ուղղությամբ նախորդ 5 տարիներին:

1. Ամբողջությամբ ձախողվել է կայուն զարգացումը, տեղի է ունեցել ճիշտ հակառակը` մակրոտնտեսական վայրիվերումներ` ՀՆԱ անկում (14.1%-ով` 2009-ին), սոցիալական բևեռվածության աճ: Ավելի ուշ կխոսենք այն մասին, թե որքանով է հիմնավոր անկումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապելը:

2. Այս կետում կառավարությունը խոստացել էր նաև «պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակի էապես բարձրացում»` էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ: Սա միակ բանն է, որի ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարվեցին.  օրինակ` հարկային համակարգում ներդրվեց հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացման եղանակը:

3. Կրթության և գիտության զարգացման ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել. համեմատած 2003-2007 թվականների հետ, երբ մեր դպրոցական ու կրթական համակարգում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան և ներդրվեց բոլոնյան համակարգը, 2008-2012-ին ոչինչ չարվեց: Գիտության զարգացման մասին ընդհանրապես խոսք չկա. գիտությանը հատկացվող գումարները շարունակեցին չգերազանցել ՀՆԱ-ի 0.25%-ը, ինչի պարագայում կարելի է խոսել միայն գիտության աստիճանական մահվան մասին:

4. Տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ կառավարությունը ոչ միայն ընդհանրապես չի աշխատել, այլև արել է ամեն ինչ` Երևանի ու մարզերի անհամաչափությունները մեծացնելու համար: Բացի այն, որ Երևանի քաղաքապետարանին բյուջեից դոտացիաներ հատկացվեցին (ինչը անհեթեթություն է, քանի որ այստեղ է կենտրոնացած երկրի ֆինանսների 80-90%-ը, իսկ նորմալ երկրներում խոշոր քաղաքներին դոտացիաներ տրամադրելու պրակտիկա ընդհանրապես չկա), ամեն տարվա բյուջեում նաև «Սուբվենցիաներ ուղղված Երևանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանը աջակցելուն» տող նախատեսվեց, որով տարեկան 6-7 մլրդ դրամ լրացուցիչ գումարներ տրվեցին Երևանի քաղաքապետարանին:

Օրինակ` այս տարվա բյուջեով 6,6 մլրդ դրամ է նախատեսված (2013թ. բյուջեի մասին օրենքի հավելված 1, աղյուսակ 18), որից` ա. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման համար` 600 մլն դրամ, բ. Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման աշխատանքների համար` 3,3 մլրդ դրամ, գ. Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար` 1,7 մլրդ դրամ: Ինչո՞ւ պետք է ուրիշ համայնքները աշխատակազմ պահեն իրենց հարկերի ու դոտացիաների հաշվին, իսկ Երևանը` պետբյուջեի: Ինչո՞ւ պետք է մյուս համայնքները իրենց փողոցը ճաքալցնեն իրանց եկամուտներով, իսկ առանց այն էլ «փողի վրա նստած» Երևանը պետբյուջեի փողերի հաշվին: Երբ բազմաթիվ աղքատ ու փոքր քաղաքներ ու գյուղեր ստիպված էին բավարարել իրենց ծախսերը իրենց հավաքած հարկերով ու դոտացիաներով, Երևանը առավել ևս պարտավոր էր բավարարվել հարկերով ու դոտացիաներով: Ավելին, եթե նույնիսկ մյուս համայնքներին տրվեին սուբսիդիաներ, ապա Երևանին ոչ միայն որևէ սուբսիդիա չպետք է տրվեր, այլև պետք է իսպառ վերացվեր պետբյուջեից դոտացիաներ տրամադրելու արատավոր ավանդույթը:

5. ՀՀ քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը նույնպես այն ուղղություններից է, որում վատթարացում է նկատվել: Մասնավորապես` աղքատությունը 23%-ից հասավ 35%-ի:

Այսպիսով, գրեթե ամբողջությամբ ձախողվել է Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ներկայացրած նախորդ ծրագիրը: «Կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքներ» բաժնում նշված էր ՀՆԱ տարեկան 8-10% աճ (այսինքն` 5 տարում 50-60% աճ), ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10% աճ, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10% աճ, աղքատության նվազեցում մինչև 12% և այլն: Մինչդեռ մեր ՀՆԱ-ն 2007-ի համեմատ աճեց ընդամենը 6%-ով (աշխարհի միջին ՀՆԱ-ն` 13%-ով), ներդրումները մոտ 2 անգամ նվազեցին, աղքատությունը 12-ի փոխարեն հասավ 35%-ի և այլն:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ այս ամենը կապելը տեղին չէ ոչ միայն այն պատճառով, որ աշխարհը շատ ավելի քիչ անկում գրանցեց ու արագ վերականգնվեց, այլև այն պատճառով, որ մենք ավելի քան 2 մլրդ դոլար վարկեր վերցրեցինք, որը լիուլի բավարար էր անկում թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում