Թուրքական Kanal 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երկրի ոստիկանությունը խուզարկություն է անցկացնում Naksan Holding-ի շենքում, որին կասկածում են Թուրքիայում արգելված Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։
Ձերբակալվել է հոլդինգի 9 աշխատակից։ Naksan Holding-ը հիմնադրվել է 1940 թվականին և զբաղվում է պոլիէթլիենի արտադրությամբ։ Նախորդ տարի ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել երկրի խոշորագույն հոլդինգներից Koza İpek Holding-ում։ Հոլդինգի ղեկավարությանը մեղադրել էին Գյուլենի շարժման հետ կապեր պահպանեկու համար։
Այս տարվա մարտի 1-ին էլ Թուրքիայում դատարանի որոշմամբ փակվել են Kanaltürk, Bugün TV հեռուստաալիքները, Bugün Gazetesi, Millet Gazetesi թերթերն ու Kanaltürk Radyo ռադիոկայանը, որոնք մտնում են Koza İpek Holding-ի կազմի մեջ։
Մարտի 4-ին ստամբուլյան դատարանի որոշմամբ ժամանակավոր հոգաբարձուներ են նշանակվել թուրքական Zaman թերթի ու Cihan լրատվական գործակալության համար։









































