«Մանչեսթեր Սիթի»-ի ապագա գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ներկայումս գլխավորում է Մյունխենի «Բավարիա»-ն, հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Իսպանացի մասնագետը մտադիր է անգլիական ակումբ հրավիրել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին՝ հաշվի առնելով նրա խաղային որակները: Տեղեկությունների համաձայն՝ Գվարդիոլայի և «քաղաքայիններ»-ի ղեկավարության հանդիպմանը ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը:
Ինչ վերաբերում է գերմանական ակումբին, ապա դորտմունդցիները ցանկանում են Գյունդողանի հարցի շուրջ վերջնական որոշում կայացնել մինչև ապրիլ:








































