ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը համարում է, որ իրեն հեշտությամբ կհաջողվի Մեքսիկային համոզել ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցել: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդա նահանգում կողմնակիցների հետ հանդիպմանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք Մեքսիկայի հետ տարեկան 58 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտ ունենք: Պատը կարժենա 10 միլիարդ դոլար: Եվ դուք ինձ ասում եք, թե ես չե՞մ կարողանա այն կառուցել»,- հայտարարել է գործարարը և նշել, որ դա հեշտ գործարք է:
Մարտի 7-ին Մեքսիկայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը չի պատրաստվում իր հաշվին ԱՄՆ-ի հետ սահմանին պատ կառուցել: Նրա կարծիքով՝ հանրապետականը գնում է Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետքերով:




































