Saturday, 08 06 2024
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Խնդիրը հետաքննվեց, բայց չլուծվեց. Արմեն Պողոսյանը՝ գազի գնի թանկացման մասին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարել էր, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում, նախնական գնահատականներով, մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց «Սպառողների միության» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանից։ «Մեզ համար անընդունելի է նման հայտարարությունները, որովհետև սահմանված է օրենքով, որ հանձնաժողովը պետք է նիստ գումարի, նիստի մասին նախօրոք հայտարարեն, ապահովեն մարդկանց ներկայությունը՝ բացի հանձնաժողովից, նաև հասարակական կառույցների ներկայությունը, իսկ սա անլուրջ մոտեցում է և ունի շատ հստակ միտում՝ ժողովրդի դժգոհությունը մեղմացնելու նպատակ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հավելեց, որ սա ոչ թե իրական գինն է, այլ հաշվի է առնվել նաև սուբսիդիան, որն էլի մեր գրպանից է գնալու:

Մեր այն հարցին, թե ավելի շա՞տ թանկացում էր կանխատեսվում, քան հայտարարվեց, Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Նախ՝ մենք ուրախ ենք, եթե դա այդպես լինի, բայց սա ընդամենը խնդրի ժամանակավոր լուծում է, որովհետև տնտեսական օրինաչափությունները, Եվրոպայում գազի արժեքները խոսում են այն մասին, որ դժբախտությունը մի օր նորից չոքելու է մեր դուռը․ սա նշանակում է, որ խնդիրը հետաքննվեց, բայց չլուծվեց:

Մեր հարցադրումն այդպես էլ հստակ պատասխան չստացավ՝ եթե ամեն այսօրվա հայտարարությունը մի կողմ դնենք և հայտը նայենք՝ մեզ համար այդ հարցը մնաց օդում. մեր երկրում բաշխման համակարգի ծախսերը նույնն են մնում՝ խողովակից շատ գազ է գնում, թե քիչ՝ միևնույն է, դուրս գնալն արդեն փող արժե, դրա համար այդ հանելուկը մնաց, մինչև չբացատրեն՝ ոնց եղավ, որ մի կոմպոնենտը թանկացավ, մյուսը՝ չէ․ մի կոմպոնենտը գազի գինն է, մյուսն էլ՝ աշխատվարձ, շենք, ամեն ինչ, մյուս կոմպոնենտները ո՞նց եղավ, որ բարձրացավ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում