Թուրքիան և Եվրամիությունը անվերահսկելի միգրացիան կդարձնեն վերահսկելի՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` մեկնաբանելով Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքները: Այս մասին գրում է Milliyet-ը:
«Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շատ ներգաղթյալներ, ինչպես նախկինում, ցանկանում են օգտագործել Թուրքիայի տարածքը որպես անցում՝ ԵՄ տեղափոխվելու համար, շարունակվում է նաև մարդկանց առևտուրը: Դրա հետ չի կարելի հաշտվել: Մեր ընդհանուր նպատակն է անվերահսկելի միգրացիան դարձնել վերահսկելի:
Սիրիայից միջանցքը հաճախ օգտագործում են այլ երկրների ներգաղթյալներ, ովքեր պատերազմի զոհեր չեն: Մենք որոշում ենք ընդունել դա մտցնել իրավական շրջանակներ: Անօրինական ներգաղթյալները, ովքեր կփորձեն Թուրքիայից անցնել Հունաստան, կձերբակալվեն և հետ կուղարկվեն Թուրքիա»,- հայտարարել է Դավութօղլուն Իզմիրում իր հույն գործընկեր Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ մամլո ասուլիսում:










































