ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել փարիզյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու շանսերի մասին:
«Ցանկանում եմ խաղադաշտում մնալ այնքան ժամանակ, որքան կարող եմ և ցուցադրեմ լավագույն խաղային որակներս: Ոչինչ չի պատահի, եթե ես չնվաճեմ Չեմպիոնների լիգայի գավաթը: Բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել: Բայց այս տարի գավաթը նվաճելու հնարավորություն ունենք և պատրաստվում ենք օգտվել այդ շանսից:
«Չելսի»-ի նախագիծն արդեն 10 տարեկան է, ՊՍԺ-ն՝ ընդամենը 3.5: Ամեն ինչ ստեղծվում է ժամանակի ընթացքում: ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի գավաթակիր կդառնա. ինձ հետ կամ առանց ինձ: Այն դեռ երիտասարդ նախագիծ է: Մեզ ժամանակ է հարկավոր»,- French Football News-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:








































