ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն իր կարծիքն է հայտնել Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի խաղի մասին:
«Դիեգո Կոստա ֆուտբոլիստն ու Դիեգո Կոստա անձնավորությունը խիստ տարբերվում են: Որպես ֆուտբոլիստ նա հիանալի է, բազմաթիվ գոլեր է խփում, ջանք չի խնայում: Ես այդ հարձակվողի մեծ երկրպագուն եմ:
Սակայն մենք գիտենք նաև Դիեգոյի մյուս կողմը: Ճանաչում ենք նրան որպես անձ, ով սիրում է սադրանքի ենթարկել մրցակցին: Դա նրա խաղի մի մասն է:
Սաներիս ասել եմ, որ ՊՍԺ-ն չպետք է արձագանքի Դիեգո Կոստայի սադրանքներին: Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր 11 ֆուտբոլիստներն անընդհատ աշխատեն խաղադաշտում և մեքն լավ խաղ ցուցադրենք»,- ESPN-ը մեջբերում է Բլանի խոսքերը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 9-ին Լոնդոնում:









































