Facebook սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր ստորագրությունն է թողել Գերագույն դատարանին հասցեագրված ուղերձի տակ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված՝ արտաքսումից ներգաղթյալների ժամանավոր պաշտպանության ծրագրի աջակցման խնդրանքով։ Դիմումի տեքստը տեղակայված է ներգաղթյալների խնդիրների լուծման համար Ցուկերբերգի կողմից ստեղծված FWD.us կայքում։
Ուղերձի տակ իրենց ստորագրություններն են դրել ամերիկյան բիզնեսի 63 ներկայացուցիչներ։
2014 թվականի նոյեմբերին Օբաման արձակել է հրաման, որը թույլ կտա խուսափել մոտ 5 մլն անօրինական ներգաղթյալների արտաքսումից։







































