Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ մի՞թե հնարավոր է մարտի 8-ին անցկացնել ավելի լավ բան, քան Chanel-ի շոուն է։ Կառլ Լագերֆելդը հրավիրում է Grand Palais, որում ցուցադրվում է 2016-2017 աշուն-ձմեռ հավաքածուն։
Դրա մասնակիցներն են դարձել Քենդալ Ջենները, քույրեր Ջիջի ու Բելլա Հադիդները, Լինդսի Վիքսոնը, Մարիակառլա Բոսկոնոն և այլք։ Նրանք բեմում ցուցադրել են 91 տարբեր տիպի հագուստ։






























































