Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների պայքարում հայաստանի հավաքականի ըմբիշներ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը պարտություններ կրեցին:
Բարսեղյանը 1:6 հաշվով զիջեց բելառուս Ասադուլա Լաչինաուին, իսկ Աթյանը 0:10 հաշվով պարտվեց ռոս Շամիլ Կուդիմագոմեդովին:
Եթե մեր ընտրանու ըմբիշների մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա Բարսեղյանն ու Աթյանը հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:








































