Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան Իսպանիա է ժամանել՝ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի՝ «Օլիմիպիական խաղեր»-ին մասնակցելու շուրջ համաձայնության գալու նպատակով:
Բացի այդ Դունգան ցանկանում է, որ «կապտանռնագուններ»-ի ֆուտբոլիստը մասնակցի Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությանը:
Հիշեցնենք՝ Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկությունը նվիրված է ԿՈՆՄԵԲՈԼ-ի 100-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն ԿՈՆՄԵԲՈԼ-ի անդամ բոլոր 10 երկրները և ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչ 6 հավաքականներ:








































