Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ իր երազանքը «Ոսկե գնդակ» նվաճելն է: 22-ամյա ֆրանսիացին նշել է, որ խաղում է լավագույնը դառնալու համար:
«Ես աշխատում եմ և խաղում՝ լավագույնը դառնալու համար: Երկրորդը լինելն ինձ համար չէ: Երազում եմ նվաճել «Ոսկե գնդակ»-ը»,- Tmw-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:
Հիշեցնենք՝ կիսապաշտպանը աշխարհի 2014 թվականի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել:








































