«Բարսելոնա»-ն և մարզչական շտաբը մտադիր է երեք ֆուտբոլիստների իրավունքներ գնել առաջիկա մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն՝ «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն 50 մլն եվրո կստանա ամառային տրանսֆերային շուկայում գործարքներ իրականացնելու համար: Դրան կգումարվի նաև կատալոնական ակումբի ֆուտբոլիստների վաճառքից ստացված գումարը:
Իսպանական գրանդը մտադիր է ձեռք բերել կենտրոնական և եզրային պաշտպանների, ինչպես նաև հարձակվողի իրավունքներ: Առաջնային է կենտրոնական պաշտպանի տրանսֆերի ձեռքբերումը:


































