Հունաստան ժամանող անօրինական ներգաղթյալներին երկիր վերադարձնելու մասին Թուրքիայի առաջարկը՝ օրինական ներգաղթյալներին ԵՄ-ում վերաբնակեցնելու դիմաց, իրագործելու դեպքում բեկում կլինի միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նա նաև նշել է, որ ԵՄ-ին ժամանակ է պետք՝ մինչև ԵՄ հաջորդ պլանային գագաթնաժողովի անցկացումը Թուրքիայի հետ բանակցությունների մանրամասներն ուսումնասիրելու նպատակով։ Հանդիպումը ծրագրված է մարտի 17-18-ը։
Մերկելը նաև նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդներն աջակցել են ընդհանուր պարամետրերին, որոնք առաջարկել է թուրքական ղեկավարությունը։
Նրա խոսքով՝ փախստականների խնդրի լուծման համար Թուրքիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի համար առաջնահերթություն է։








































