Ճապոնիան 38,5 մլն դոլար լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացնի Վրաստանին «Արևելք-Արևմուտք» արագընթաց ավտոմայրուղու հատվածի կառուցման համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Լրացուցիչ միջոցները հատկացվում են ավտոմայրուղու Զեսթաֆոնի-Քութաիսի-Սամթրեդի հատվածի շինարարության համար, որի ֆինանսավորման համար Ճապոնիան արդեն 2009թ. Վրաստանին 197 մլն դոլարի երկարաժամկետ արտոնյալ վարկ է տրամադրել:
Արագընթաց «Արևմուտք-Արևելք» ավտոմայրուղին պետք է անցնի Վրաստանի ողջ տարածքով ՝ Ադրբեջանի հետ սահմանից մինչև Սև ծով:









































