Թուրքիայի իշխանությունները օգտվում են Եվրոպայի թուլությունից և ուղղակիորեն շանտաժի են ենթարկում ԵՄ երկրներին` պահանջելով լրացուցիչ ֆինանսավորում 3 միլիարդի չափով Սիրիայի փախստականների խնդիրները լուծելու համար: Այդպիսի կարծիք երկուշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի Ազգային ճակատ քաղաքական կուսակցության փոխնախագահ, ԵԽ պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն, գրում է TASS-ը:
Ֆիլիպոյի կարծիքով՝ Անկարայի այդպիսի դիրքորոշումը հնարավոր է դարձել Եվրոպայի երկրների ընդհանուր թուլության պատճառով: «Այդ թուրքական շանտաժը թույլ է տրվել մեր թուլությունների հետևանքով: Մեր ազգերը դարձել են ավելի թույլ, խոցելի, քանի որ Եվրամիությունը զրկել է նրանց ազգային սահմաններից, ինքնիշխանությունից և սեփական միգրացիոն քաղաքականություն վարելու հնարավորությունից: Այդպիսով, մենք ստիպված ենք ենթարկվելու Թուրքիայի պահանջներին, որն իրեն չի զրկում ամեն անգամ ավելի շատ խնդրելուց»:
Խոսելով Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի կարգավորման ճանապարհների մասին, Ֆիլիպոն հերթական անգամ հիշեցրել է իր կուսակցության դիրքորոշումը, որը հանդես է գալիս ԵՄ ներսում պետական սահմանների ինքնիշխան վերահսկողության վերկանգնման օգտին:











































