Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին, ճանաչվել է «Յուվե»-ի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ գրում է ակումբի պաշտոնական Թվիթերը:
Թուրինյան ակումբի երկրպագուները բարձր են գնահատել կիսապաշտպանի խաղը, ով փետրվարին մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:





































